Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Հարութ Բալյանի երևանյան մենահամերգը՝ հին ու նոր երգերով

Հարութ Բալյանի երևանյան մենահամերգը՝ հին ու նոր երգերով
16.04.2018 | 00:52

Ամերիկահայ սիրված երգիչ Հարութ Բալյանն իր երևանյան մենահամերգին ներկայացնելու է հին ու սիրված, ինչպես նաև մեծ թվով նոր երգեր: Արտիստն, ով վերջին անգամ հայրենիքում մենահամերգով հանդես է եկել 2010-ին, անհամբեր սպասում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հունիսի 15-ին, ժամը 19:00-ին անցկացվելիք համերգային շոուին:

«Առաջին համերգի տպավորություններից ելնելով՝ որոշեցի կրկին մենահամերգով ներկայանալ հայաստանաբնակ հանդիսատեսի համար: Մայիսի 1-ին ես արդեն Հայաստանում կլինեմ եւ արդեն երկուսով՝ համերգի կազմակերպիչ Խաչիկ Եղոյանի հետ կաշխատենք, իրար կօգնենք: Ի դեպ, մինչ համերգը Երրանում նոր դուետ պետք է ձայնագրեմ, որը տեսահոլովակի տեսքով կներկայացնեմ երկրպագուներիսե,- նշում է արտիստը, հավելելով, որ դեռևս չի բացահայտելու այն երգչուհու անունը, ում հետ հանդես է գալու դուետով, բայց վստահեցնում է, որ անպայման հետաքրքիր համագործակցություն է սպասվում: Հարութ Բալյանի համերգի հատուկ հյուրերը կլինեն արտիստի լավ ընկերներ Սուպեր Սաքոն և DJ Sammy Flash-ը: Երեկոյին հրավիրելու է նաև Նունե Եսայանին: Բոլոր ելույթները կուղորդվեն շքեղ լուսային շոուով և կենդանի նվագակցությամբ: Հավելենք, որ համերգի կազմակերպիչներն են YEGHOYAN Production-ը և HB productions-ը:

Դիտվել է՝ 2102

Մեկնաբանություններ